Սիրիայի
նախագահ Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է
ահաբեկիչների միջոցով Սիրիայի քրիտոնյա բնակչությանը ոչնչացնելու մեջ:
Երկրի ղեկավարը երկրում տեղի ունեցող դեպքերը համեմատել է Օսմանյան
կայսրությունում հայերի և ասորիների ցեղասպանության հետ: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել
է ֆրանսիական France Presse գործակալության հետ հարցազրույցում:
Ասադի
խոսքերով, օսմանները 20 դարի սկզբին Թուրքիայի և Սիրիայի տարածքում ոչնչացրեցին
1.5 մլն.,հայերի և մոտ կես միլիոն ուղղափառ ասորիների: Ասադը գտնում է, որ Սիրիայի
արյունահեղությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է ահաբեկչության դեմ
արդյունավետ պայքարի քաղաքական որոշում: