ՙՄոսկվա-Չելյաբինսկ՚ Ուրալ- М5 ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով տուժած հայ երեխաների վիճակը գնահատվում է ծանր:
Ինչպես ԱրմիՆֆո-ին հայտնել են Ուլյանովսկի մարզային մանկական հիվանդանոցում, Արսեն և Արմեն Թովմասյանների վիճակը գնահատվում է ծանր, երկու երեխաներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՙԻվեկո՚ մակնիշի բեռնատարը և ՙԼեքսուս՚ մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետեւանքով տեղում մահացել են Հայաստանի քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) եւ Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկալաեւսկի շրջանի կենտրոնական ԲԿ, որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է: