Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ¥EBRD¤ 2013
թվականի համար կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում` 5%-ից
մինչև 4%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է EBRD երևանյան
գրասենյակի ղեկավար Վակերիու Ռազլոգը:
Նրա խոսքերով, նման կանխատեսումները ներառված են Բանկի վերջին
զեկույցում: Աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է Հայաստանի կառավարության
հակաճգնաժամային ծրագրերի կրճատումով, որոնք ուղղված էին օժանդակելու մասնավոր
հատվածին, նշել է Ռազլոգը: ՙՔանի որ երկիրը դուրս է գալիս ճգնաժամից, ապա մոնետար
քաղաքականությունը, ֆիսկալ քաղաքականությունը, երբ ընկերություններին տրամադրվում
էին հարկային արտոնություններ, ինչպես նաև դրանց ազդեցութունը տնտեսության վրա
կդանդաղեն: Կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի տնտեսության
կառույցների բարելավմանը, հետագա աճ ապահովելու համար՚,-ասել է նա:
Հայաստանի 2013 թվականի բյուջեով ՀՆԱ աճը նախատեսվում է 6.2%,
իսկ վերջերս երկրի նախագահը կառավարության առջև խնդիր դրեց ապահովել տնտեսության
7% աճ: Ռազլոգը նշել է, որ EBRD կանխատեսումն ավելի կոնսերվատիվ է, չնայած
ՙհամարժեք է՚ և պայմանավորված է երկրում տիրող մակրոտնտեսական իրավիճակով և
համաշխարհային միտումներով: EBRD ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը ներքին
շուկայի հետ կապված ռիսկեր չունի և հիմնական ռիսկերը կապված են արտաքին առևտրական
գործընկերների` ԵՄ և Ռուսաստանի հետ: