Հայաստանում մեծացել է հայկական մուֆլոնների և բեզոարյան այծերի պոպուլյացիան, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Նրա խոսքով, վերջին տարիներին հայկական մուֆլոնների պոպուլյացիան հանրապետությունում ավելացել է 10%-ով, բեզոարյան այծերի` 15-20%-ով: Ինչպես նշվել է, այդ արդյունքներին հաջողվել է հասնել բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ ցանցի ընդլայնման հաշվին: Այսօր ԲՀՊՏկազմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 13%-ը:
WWF-ն շարունակում է աջակցել այնպիսի հատուկ պահպանվող տարածքների, ինչպես`Խուստուփ արգելոցը, որը IUCN Կարմիր ցուցակում գրանցված կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի բնակատեղի է: Բացի այդ, Հիմնադրամի ուշադրության կենտրոնում է գտնվում Վայոց ձորում գտնվող ՙԳնիշիկ՚ բնական լանդշաֆտը: Ինչպես ՙԽուստուփում՚ այստեղ ևս հանդիպում է բեզոարյան այծ և հայկական մուֆլոն:
WWF-Հայաստանի աջակցությամբ ընդհանուր առմամբ հանրապետությունում ստեղծվել 5 բնության հատուկ պահպանվող տարածք`ՙԳնիշիկ՚, ՙԶանգեզուր՚ և ՙԽուստուփ՚ արգելոցները, ՙԱրփի՚ և ՙԱրևիկ՚ ազգային պարկերը: