Տարոն Մարգարյանը չի պատրաստվում կատարել մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքի մոտ արդեն 12-րդ օրը նստացույց անողների պահանջները:
ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետն ասել է, որ «3-4 հոգուե ցանկությունները չի պատրաստվում կատարել, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականներիե - «Մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են: Երբ որ չկատարեն՝ պարտադիր չի, որ կոչ անեն, որ պաշտոնանկ անեմ: Ոչ միայն տրանսպորտի ոլորտում, այլ բոլոր ոլորտներում այն աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, այդ ժամանակ, բնականաբար, ես կվերանայեմ: Բայց այստեղ այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են՚:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման թեմային`քաղաքապետն ընդգծել է, որ գները կբարձրացվեն նորաստեղծ հանձնաժողովի համապատասխան եզրակացությունից հետո, որը քննարկում է այդ հարցը: ՙԵթե մենք ուզում ենք ունենալ նորմալ տրանսպորտ, անպայման պետք է քննարկենք այդ հարցը: Եթե չենք ուզում ունենալ նորմալ տրանսպորտ և ընդհանրապես տրանսպորտ, ուրեմն ինչ վիճակ կա, պետք է դա էլ մնա՚, - նշել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ ՙՉենք վճարի 150 դրամ՚ ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ նստացույցը շարունակելու են, քանի դեռ պաշտոնանկ չեն արվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու ՙԵրևանտրանս՚-ի տնօրենը: