Եվրոպայի հարցերի
բրիտանացի պետնախարար Դևիդ Լիդինգթոնը Ռուսաստանին քննադատել է ղարաբաղյան հակամարտության
կողմերին զենք մատակարարելու համար, հաղորդում է commonspace.eu
կայքը:
Նախարարը նշել է, որ
Հայաստանի և Ադբեջանի կողմից ստացված արտահանման և առևտրային արտոնագրերի
վերաբերյալ հայցերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Մեծ Բրիտանիայի
կառավարությունը կշարունակի պահպանել ԵԱՀԿ-ի էմբարգոն զինվորականների,
ոստիկանության, անվտանգության ուժերի և նրանց հետ կապված կառավարական
կազմակերպությունների վրա, որոնց կողմից դա կարող է օգտագործվել Ղարաբաղում և
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
«Հարավային Կովկասը
ռազմավարական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար: Հայաստանի և Ադրբեջանի հետ
գործընկերության հարցում Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել՝ հանուն
տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և փոխըմբռնման: 2012-2013թթ. Մեծ
Բրիտանիան ֆինանսավորել է 1.245 մլն ֆունթ սթեռլինգի նախագծեր՝ Ադրբեջանի և
Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք
ֆինանսավորել ենք մի շարք նախագծեր՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորման
հնարավորությունների ամրապնդմանը և աշխատելով Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային
Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունների հետ: Մենք վճռականորեն աջակցում են ԵԱՀԿ
Մինսկի խմբի առաքելությանը և հենց այդ պատճառով է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է
պահպանել էմբարգոն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը ներգրավված ուժերին
զենքի մատակարարումների վրա, համաձայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության
1992 թվականի Խորհրդակցության հռչակագրի»,-ասել է Լիդինգթոնը:
Նրա
խոսքով, բրիտանական կառավարության դիրքորոշումը կտրուկ տարբերվում է Մոսկվայի
ներկայիս քաղաքականությունից, որը «տարածաշրջանը հեղեղել է զենքով» Զենքը Հայաստան
է մատակարարվում ռազմական պայմանագրի շրջանակներոյմ, որի միջոցով Ռուսաստանը
պահպանում է իր ռազմական բազաները Հայաստանում, ինչպես նաև մատակարարվում է
Ադրբեջանին` կոմերցիոն պայմանագրերի շրջանակներում: