Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել
են
Վարդան
Մինասյանին՝
խնդրելով
վերանայել
իր
որոշումը,
վերադառնալ
եւ
շարունակել
գլխավորել
ազգային
հավաքականը,
տեղեկացնում
է
Հայաստանի
ֆուտբոլի
ֆեդերացիայի
պաշտոնական
կայքը:
ՙՄենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան
Մինասյանը
հրաժարվեր
իր
որոշումից:
Չորս
տարի
մենք
դժվար
ճանապարհ
ենք
անցել
Վարդան
Մինասյանի
հետ,
կարողացել
ենք
ստեղծել
համերաշխ
թիմ,
լինել
միասնական
ու
պայքարել
մեր
թիմի
հաղթանակների
համար
ու
ուրախացնել
մեր
երկրպագուներին:
Վարդան
Մինասյանի
գլխավորությամբ
մեր
թիմում
ստեղծվել
է
լավ
մթնոլորտ,
մարդկային
լավ
հարաբերություններ:
Մենք
նաեւ
պրոֆեսիոնալ
լավ
ճանապարհ
ենք
անցել
Վարդան
Մինասյանի
հետ
եւ
կուզենայինք
շարունակելով
մեր
աշխատանքը
միասին,
նոր
ընտրական
փուլում
միասին
նվաճել
եզրափակիչի
ուղեգիրը:
Մենք
խնդրում
ենք,
որ
Վարդան
Մինասյանը
վերանայի
իր
որոշումը
եւ
շարունակի
գլխավորել
մեր
թիմը:
Մենք
սպասում
ենք
մեր
գլխավոր
մարզչի
որոշմանը՚,-ասված
է
Հայաստանի
ազգային
հավաքականի
ֆուտբոլիստների
նամակում: