Մահացել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով Ադրբեջանում գերության մեջ էր և մարտի 4-ին հանձնվել էր հայկական կողմին:
Գերությունից վերադառնալուց հետո Խոջոյանի առողջությունն օրեցօր վատանում էր, կյանքի վերջին օրերին նա հազիվ էր տեղաշարժվում, վերջույթներն այտուցված էին: Այժմ Խոջոյանի դին տեղափոխվել
է Երևան` փորձաքննություն
անցկացնելու համար: