Հայաստանի ընդդիմությունը ոչ թե, պարզապես, միասնական
օրակարգ չունի, նրանք ընդհանրապես օրակարգ չունեն: Հոկտեմբերի 13-ին մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ
Ալեքսանդր Իսկանդարյանը` գնահատական տալով ոչ իշխանական «եռյակի» (ԲՀԿ, ՀԱԿ և
«Ժառանգություն») հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
«Հանրահավաքի ընթացքում,
գործնականում, ոչինչ չի ասվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի
անդամակցության մասին», - նշել է փորձագետը: Ընդ որում նա հավելել է, որ պարզապես
«Սերժիկ հեռացիր» վանկարկելը լուրջ չէ:
Քաղաքագետի ասելով,
իրականում ոչ մի «եռյակ» չկա, ինչի մասին
վկայում են երեք ուժերի ներկայացուցիչների ելույթները հանրահավաքում, որոնք տարբեր
էին իրենց հայացքներով:
Իսկանդարյանը
կարծում է, որ «եռյակի» առաջնորդը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, և հիմնական
զանգվածն անցած հանրահաքում հենց նա էր ապահովել: