Հունիսի 14-ին Երևանում ինքնասպան է եղել հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ոստիկանությունում, Իսրայելյանի դիակը հայտնաբերվել է Վաղարշյանի անվան փողոցում գտնվող նրա բնակարանում: Որոշ տեղեկությունների համաձայն, Իսրայելյանը ինքնասպանություն է գործել հրազենի կիրառմամբ:
Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թվականի ապիրլի 2-ին: Նա պատմվածքների, պիեսների, սցենարների հեղինակ է, որոնց թվում կան նաև Արցախյան պատերազմի վերաբերյալ գործեր (ՙՄահից առաջ և հետո՚, ՙԵրկրապահը և քաղաքականությունը՚, ՙԱյսպես դարձանք երկրապահ՚, ՙՄահապարտներ՚, ՙՔայլ՚, ՙԱռաջին գիծ՚, ՙԱնդրանիկ՚ և այլն):