Նոյեմբերի 20-24-ը Հայաստանի առանձին մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 8-10 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 20-24-ը ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի 9-10 աստիճան: