Երևանի պետական համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել դեպի ԵԱՀԿ երևանյան գրասենյակ` բողոքելով շփման գծում ադրբեջանական հերթական արյունալի
սաբոտաժի
դեմ:
Ուսանողները, մասնավորապես, իրենց վրդովմունքն
են
արտահայտել
սահմանում
ադրբեջանական
սադրանքների
հետ
կապված
միջազգային
հանրության,
մասնավորապես`ԵԱՀԿ անհամարժեք
գնահատականի
առնչությամբ:
Ակցիայի
մասնակիցները
տարակուսում
են
այն
առնչությամբ,
որ
Ղարաբաղի
վերաբերյալ
միջազգային
փաստաթղթերում
հաճախ
հավասարության
նշան
է
դրվում
հակամարտության
կողմերի
վարքագծի
միջև:
ՙՎստահ
եղեք,
որ
ուսանողները
պատրաստ
են
պաշտպանել
իրենց
հայրենիքը
և
անհրաժեշտության
դեպքում
համարժեք
պատասխան
տալ
հակառակորդին՚,-
հայտարարել
են
նրանք:
Հոկտեմբերի 22-ին` ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի
մարզում,
Բերդ-Իջևան
ավտոճանապարհի
Պառավաքարի
հատվածում
հակառակորդը
կրակ
է
բացել
ավոճանապարհով
ընթացող
մեքենաների
վրա:
Կրակահերթից
տուժել
են
ինչպես
քաղաքացիական,
այնպես
էլ
զինվորական
մեքենաներում
եղած
անձինք:
Զինծառայողներին
մարտական
հերթապահության
տեղափոխող
զինվորական
մեքենաների
շարասյան
վրա
բացված
կրակի
հետևանքով
զոհվել
է
ժամկետային
զինծառայող,
շարքային
Գարիկ
Արտակի
Պողոսյանը,
(Վանաձորի
զ/կ, ծնված
1994թ.,
2012թ.
առաջին
զորակոչ):
Հրազենային
տարբեր
աստիճանի
վիրավորումներ
են
ստացել
ժամկետային
զինծառայողներ,
շարքայիններ
Արթուր
Սերոբի
Անդրանիկյանը
(Վայքի
զ/կ, ծնված
1994թ.,
2012թ.
առաջին
զորակոչ),
Արայիկ
Նորիկի
Ժամհարյանը
(Մասիսի
զ/կ, ծնված
1994թ.,
2012թ.
առաջին
զորակոչ)
և
Մարտին
Վահրամի
Պետրոսյանը
(Մասիսի
զ/կ, ծնված
1994թ.,
2012թ.
առաջին
զորակոչ):
Դեպքի
մասին
համապատասխան
իրազեկում
կատարվել
է
ԵԱՀԿ
հատուկ
ներկայացուցիչ
Անջեյ
Կասպրչիկի
գրասենյակին: