Համաշխարհային
ճանաչում ունեցող EY (նախկինում` Ernst & Young) աուդիտորակայն ընկերության ավելի քան
30 հայազգի աշխատակցներ վերջերս այցելել էին Հայաստան` հիանալու բնության
գեղեցկությամբ, հարստագույն մշակութային ժառանգությամբ և, մեկ խոսքով`
հաղորդակցվելու պատմական հայրենիքին: Նրանց թվում կային նաև այնպիսիք, ովքեր
առաջին անգամ էին այցելում նախնիների հայրենիք, ովքեր, անկասկած, իրենց
նույնականացնում են իրենց ազգի հետ, սակայն, ցավոք սրտի, ոչ մի անգամ չէին տեսել
երկկատար Արարտը` Երևանի Կասկադի բարձունքից: Հենց այստեղ, ինչպես ձեռքի ափին,
փռված է Երևանը` համայն հայության կենտրոնը: «Դեպի Արարատ վերադարձի» գաղափարը, եթե
կարելի է այդպես անվանել, որքան էլ տարօրինակ թվա, ծնվել է EY թոփ-մենեջերների գլխում,
որոնցից շատերը, ի դեպ, հայկական արմատներ չունեն: Այժմ արդեն նախկին կառավարիչ և
ԱՊՀ գործընկեր Կառլ Յոհանսոնը, մի մարդ, ով Հայաստանի մեծ բարեկամն է, և
անփոխարիների աջակցություն է տրամադրել Երևանում EY գրասենյակի ստեղծմանը, ինչպես նաև Եվրոպայում, Աֆրիկայում
և Մերձավոր արևելքում ընկերության հաճախորդների հետ աշխատանքի գծով գործընկեր Ջեյ
Նիբեն, գործնական քննարկումների հերթական փուլից հետո սկսեցին խոսել հայերի
մասին, ընդհանրապես, և մասնավորապես` նրանց մասին, ովքեր աշխատում են ընկերության
ներկայացուցչություններում ողջ աշխարհում:
Մեր երկրի
գեղատեսիլ անկյուններից մեկում, բնության գրկում նրանք միտք հղացան. «Մենք
ճանաչում ենք այնքան շատ տաղանդավոր հայերի մեր ընկերությունում … Հետաքրքիր է,
արդյո՞ք նրանք բոլորը եղել են Հայաստանում, արդյո՞ք բոլորն են ծանոթ իրենց
արմատներին: Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանց համար հանդիպում կազմակերպենք այստեղ, ձեր հրաշալի հողում»: Ասվեց` արվեց: Եվ
ահա արդեն երկրորդ անգամ աշխարհի ամենահեղինակավոր խորհրդատվական
ընկերություններից մեկի հայազգի աշխատակիցները հավաքվում են Երևանում: Նրանց համար
կազմակերպում են հատուկ մշակութային ծրագիր:
Ինչպես միջոցառման
շրջանակում կայացած պաշտոնական ընդունելության ընթացքում ԱրմԻնֆո-ի թղթակցին
հաղորդել է ընկերության Երևանի գրասնյակի ղեկավար Էրիկ Հայրապետյանը, հյուրերը
ժամանել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներից, ինչպես նաև` ԱՊՀ-ից: Չնայած հարգելի
պատճառներին, որոնց առնչությամբ շատ հայ գործընկերներ ստիպված են եղել հրաժարվել
ուղևորությունից, մի ողջ խմբի ժամանումը Հայաստան «օրակարգի առաջին կետն» էր: Հայերն
EY ընկերությունում զբաղեցնում են ամենատարբեր պաշտոններ` շարքային աշխատակիցներից
մինչև թոփ-մենեջերներներ: Ի դեպ, ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Նրանց համար
սա եզակի հնարավորություն է այցելելու հայրենի երկիր, ծանոթանալու նրա տեսարժան վայրերին, ժամանակավորապես
վերադառնալու հարազատ արմատներին», - նշել է պարոն Հայրապետյանը, հավելելով, որ
այդ միջոցառումը կդառնա ավանադույթ, քանի որ անցյալ տարի, երբ անցկացվում էր
առաջին անգամ, հրավերին արձագանքել էին շատերը, իսկ այս տարի մասնակիցներն ավելի
շատ են: EY հայազգի աշխատակիցների այցելությունը Հայաստան հետապնդում է ոչ միայն
զբոսաշրջության նպատակ: «Գործընկերները հավաքվել են ոչ միայն հայրենիքի կարոտն առնելու,
այլև քննարկելու Հայաստանի համար հետաքրքիր աուդիտի և հարկային խորհրդատվության
նախագծեր, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների տեղական շուկայի զարգացման
հարցեր: Խորհրդատվությունը հայ իրականության համար միշտ արդիական է, քանի որ
հայերն ունեն խելքի վերլուծական կերտվածք, և խորհրդատվությունը` մերն է», - փաստել է ԱՊՀ երկրներում
գործարքների խորհրդատվական ծառայությունների բաժնի ավագ գործընկեր Հակոբ
Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանում խորհրդատվական ծառայությունների նկատմամբ
պահանջարկը տարեցտարի մեծանում է, հետևաբար, EY Armenia-ն, արձագանքելով շուկայի
պահանջարկին, աստիճանաբար ընդլայնվում է, ավելացնում աշխատակիցների թիվը և
ստեղծում նոր աշխատատեղեր: Նրա ասելով, ընկերությունը տեղում կադրերի պակաս չունի, քանի որ կադրերի
պատրաստումը, ինչպես կարծում է պարոն Սարգսյանը, Հայաստանում լավ է դրված: EY
Armenia-ն կարևորում է կադրերի հետ աշխատանքը, քանի որ հենց
մարդն է անվերապահ և հիմնական գործոնն այն ամենի, ինչ տեղի է ունենում միկրո- և
մակրո-մակարդակում:
«Ես վստահ եմ, որ տնտեսության ցանկացած հատված զարգացման
ներուժ ունի, սակայն ոլորտի զարգացումն անմիջականորեն պայմանավորված է այն
հանգամանքով, թե մարդիկ որքանով պրոֆեսիոնալ, ակտիվ և որակյալ են կատարում իրենց
աշխատանքը: Անկախ այդ հանգամանքից, թե արդյոք նրանք աշխատում են բարեգործական կամ
առևտրային կազմակերպությունում, ճյուղի ապագան կախված է այն բանից, թե նրանք որքանով
են նվիրված ընդհանուր գաղափարին, որքանով են շահագրգռված ընդհանուր գործով:
Մեզանից յուրաքանչյուրի ավանդը, թող որ` ամենաչնչինը, նպաստում է համընդհանուր
առաջընթացին: Ի վերջո, աշխարհում հրաշքներ չեն լինում: Ծառը չի կարող ինքնիրեն
աճել, մարդը պետք է այն տնկի, ջրի և խնամի», - ասել է Հ.Սարգսյանը: Որպես օրինակ
նա նշել է պատմական հայրենիքի սահմաններից դուրս ապրող բազմաթիվ հայ
գործարարներին: «Այդ մարդիկ շատ բան են արել իրենց երկրի համար` սեփական
հնարավորությունների սահմաններում, և շարունակում են անել, քանի որ խորապես
համոզված են այն բանում, որ եթե իրենց գործունեության շնորհիվ ստեղծվել է թեկուզ
մեկ աշխատատեղ, իրենց ձգտումները զուր չեն անցել», - նշել է Հ.Սարգսյանը:
Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև ՀՀ
կառավարության կողմից հայկական խոշոր ընկերությունների ֆինանսական հաշվետվության
պարտադիր աուդիտի պահանջի վերացման հարցին: Ինչպես նշել է պարոն Հայրապետյանը,
ընկերությունն առանձնապես մտահոգված չէ այդ առնչությամբ, քանզի, ինչպես կարծում է
հայկական փորձի
ղեկավարը, «իրենց շուկաների ընդլայնմամբ
շահագրգռված, սեփական ռենոմեի, հաջող բիզնեսի մասին մտածող ընկերությունները,
այսպես թե այնպես, որակյալ աուդիտորական ծառայությունների կարիք ունեն: Նրանց
այդպիսի աուդիտը, պարզապես, անհրաժեշտ է»: Բացի այդ, Երևանի գրասենյակի ղեկավարը
նշել է, որ խոշոր աուդիտորական ընկերությունները կցանկանային տեսնել աուդիտորական
ծառայությունների արդար և բնական, այլ ոչ
թե պարտադիր պահանջի հետևանքով արհեստականորեն ձևավորված պահանջարկ: «Եթե աուդիտի անցկացումը բխի
վերջնական շահառուների, բիզնեսի սեփականատերերի, կոնտրագենտների կարիքներից, ապա
աուդիտի որակը, անշուշտ, միանգամայն այլ կլինի», - նշել է Հայրապետյանը: Ընդհանուր
առմամբ, նշել է նա, Հայաստանում ընկերության գործունեության սկզբից ի վեր
աուդիտորական ծառայությունների նկատմամբ պահանջարկը մեծացել է: «Չեմ կարող ասել, թե
մենք դիտում ենք ծառայությունների նկատմամբ
պահանջարկի ինտենսիվ դինամիկա, ինչը ոչ պակաս պայմանավորված է Հայաստանի շուկայում
ողջ «Մեծ քառյակի» առկայությամբ: Ամեն բանի համար հարկավոր է ժամանակ, և այն առաջ
է ընթանում», - նշել է Է.Հայրապետյանը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ հայկական
ընկերությունների անցումը ՖՀՄՍ (ֆինանսական հաշվետվության միջազգային
ստանդարտների) հաջող է ընթանում: Նա կարծիք է հայտնել, որ ՖՀՄՍ պարտադիր կիրառման
մասին որոշումը երկրի կառավարության ամենաօգտակար նախաձեռնություններից մեկն է:
«Համենայն դեպս, այն ընկերությունների պարագայում, որոնց հետ մենք աշխատում ենք,
գործընթացը շատ հաջող էր»:
Նշենք, որ EY Armenia-ն տրամադրում է
ընկերության ծառայությունների ողջ ցանկը, մասնավորապես` աուդիտի, հարկման,
գործարքի ուղեկցման և խորհրդատվության բնագավառում: Ավելին, ի տարբերություն այլ
ընկերությունների, ընկերությունը էական տեղ է տալիս շուկայի հետազոտությունների
անցկացմանը, որում աշխատում է: Այսպես, ահա արդեն հինգերորդ տարին է ընկերությունն
անցկացնում է աշխատանքի շուկայի, աշխատավարձերի, փոխհատուցումների, անձնակազմերի կառավարման
տարբեր գործառույթների ծավալուն հետազոտություններ: Ընթացիկ տարում հետազոտությունները երկրի տնտեսության իրական
վիճակի այդ կարևոր հատվածում կշարունակվեն:
Ցանկանում ենք հուսալ, որ դրանք մեզ ցույց կտան այնպիսի իրադրություն տնտեսավարող
սուբյեկտներում, որը, թող որ` մի փոքր, բայց հույս կներշչի առ այն, որ Հայաստանն,
այնուամենայնիվ, դեռ հետաքրքրում է ոչ միայն զբոսաշրջիկիներին, այլև` լուրջ
ներդրողներին: