Երևանի ավագանու ՙԲարև Երևան՚ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. ՙՀարգելի պարոն Մարգարյան, հայտնում ենք Ձեզ, որ ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ՙԲարև Երևան՚ խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող ՙԳԱԶ 3110՚ մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում՚: