Կոտայքի մարզում գտնվող Քարաշամբ գերեզմանոցը հնագետներին շարունակում է զարմացնել հետաքրքիր գտածոներով: Այստեղ իրականացվում է միջին բրոնզե դարի գերեզմանոցի պեղումներ, որոնց ընթացքում հայտաբերվել է, մասնավորապես, արծաթե գավաթ` մարդկանց և կենդանիների պատկերներով:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Քարաշամբում հաջողվել է գտնել մեծ քանակությամբ եզակի իրեր, որոնց թվում` ապակուց պատրաստված կոճակներ և արձանիկներ, որոնք վերագրվում են մ.թ.ա.3-րդ հազարամյակի վերջին և 2-րդ հազարամյակի սկզբին: ՙԱյն ժամանակվա համար ապակին երևույթ է: Իսկ մենք գտել ենք, նույնիսկ, թռչունների ապակյա արձանիկներ՚, - հաղորդել է նա:
Ավելացնենք, որ Քարաշամբի գերեզմանոցի տարածքում պեղումներ են անցկացվել դեռ նախորդ դարի 60-ական թվականներից: