Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ոստիկանության գործողություններն ապօրինի են հավասարեցվում են մարդկանց առևանգման: Այդ մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա ասելով, ոստիկանությունը զոհին շփոթում է հանցագործի հետ,և ավելին, փաստորեն, քողարկում է օրինախախտներին:
ՙՄարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրանց ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու համար ոչ մի հիմք չկա, և ակտիվիստները պետք է ոստիկանության կողմից յուրաքանչյուր խախտման մասին հաղորդեն Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՚, - ասել է Սաքունցը:
Իրավապաշտպանն ավելացրել է, որ օգոստոսի 25-ին քաղաքապետարանի մոտ ակտիվիստների վրա հարձակված ավազակախմբի գործողությունները կարող են վախի մթնոլորտ սերմանել, ինչին նպաստում է նաև իրավական կամայականությունը, սակայն, այդուհանդերձ, խուլիգանների նման ակտիվությունը, որոնք պաշտպանում են ՙիրենց հայրերի՚ շահերը, չի կարող զանգվածային բնույթ կրել: