ՎՏԲ-Հայաստան Բանկի
հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են կատարել և ստանալ դրամական
փոխանցումներ «Անելիք» համակարգի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի
հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Անելիք» դրամական
փոխանցման համակարգի միջոցով հաշված րոպեների ընթացքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել
է ուղղակի համագործակցության համաձայնագիր «Անելիք ՌՈՒ առևտրային բանկ» ԲԲԸ հետ և
այսուհետ «Անելիք» համակարգով դրամական փոխանցումներն իրականացնելու է առցանց:
ՎՏԲ-Հայաստան Բանկի
հաճախորդները կարող են ուղարկել կամ ստանալ դրամական միջոցներ «Անելիք» համակարգով
ավելի քան 100 երկրներից: Այսուհետ դրամական փոխանցումներն իրականցնվում են հաշված
րոպեների ընթացքում ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով:
«Անելիք» արագ դրամական
փոխանցումների համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ցածր
սակագներով` սկսած 0.5%:
Ժամանակ խնայելու համար
բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով
հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել
ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB
Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը
կփոխանցվի ստացողի քարտին ժամանակի ռեալ ռեժիմում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ
հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա
բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ
բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն
մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: