Խորհրդատվություններ
անցկացնելով ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ, պատրաստակամություն
հայտնելով վերանայելու կենսաթոշակային բարեփոխումը, նորանշանակ վարչապետ Հովիկ
Աբրահամյանն իրականում զբաղվում է ամբոխավարությամբ: Ապրիլի 28-ին մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության
առաջնորդ Արամ Կարապետյանը:
Նրա ասելով, Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը
գոյատևման համար այսօր խորը բարեփոխուների կարիք ունի, ինչը ենթադրում է, առաջին
հերթին, օլիգրախիայի վերացում: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմադիր գործչի
համոզմամբ, հենց այդ օլիգարխիայի տիպիկ ներկայացուցիչ է: Եվ միամտություն է
կարծել, թե նա կկտրի կոճղը, որի վրա նստած է: «Հայաստանը որակապես նոր գծի, նոր
զարգացման կարծիք ունի, որը հիմնված լինի արդյունաբերության վրա: Իսկ այն, ինչ
այսօր անում են Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ընդամենը սեփականության
վերաբաշխում է` ոչ ավելին: Հարկավոր է միայն ինչ-որ կերպ քողարկել այդ
վերաբաշխումը, ինչն էլ, ըստ էության, անում է նորանշանակ վարչապետը` ձգտելով ամեն
կերպ ցուցադրել իր տարբերությունը նախորդից` Տիգրան Սարգսյանի», - ասել է
Կարապետյանը:
Առկա իրավիճակի պահպանման դեպքում ընդդիմադիր գործիչը
կանխատեսում է Հայաստանի տնտեսության հետագա վատթարացում, ինչը պայմանավորված է
ռուսականի հետ դրա սերտ կապով, որի գլխին «դամոկլյան սուր» է կախվել` Արևմուտքի
պատժամիջոցների տեսքով: