Ֆրանսիան ցանկանում է ԵՄ հետ Հայաստանի լիակատար
ասոցացում, սակայն ասվածը չի նշանակում, թե Երևանը պետք է խզի Ռուսաստանի հետ
հարաբերությունները: Այդ մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի նախագնահ Ֆրանսուա
Օլանդը` Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք չենք կարող
Հայաստանին պատժել ՌԴ հետ համագործակցության համար, մեր նպատակն է հասկանալ, այլ
ոչ թե` դատապարտել: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանն արտառոց պայմաններում է»,
- ասել է Օլանդը:
Սերժ
Սարգսյանն իր հերթին, խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման
մաիսն, նշել է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն սերտ
պատմամշակութային կապեր, բացի այդ, երկու երկրները տասնամյակներ շարունակ գտնվել
են նույն պետության կազմում, իսկ այսօր Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է ռուսականին: «Հենց դրանով
է պայմանավորված ՄՄ օգտին ընտրույթունը: Բացի այդ, Հայաստանն ու ՌԴ-ն միևնույն
ՀԱՊԿ անվտանգության կառույցում են: ՄՄ-ին անդամակցումը Հայաստանին տալիս է նաև որոշակի տնտեսական
առավելություններ, օրինակ, արտոնյալ գներով էներգակիրներ գնելու հնարավորություն,
ինչը չափազանց կարևոր է սահմանափակ պաշարներ ունեցող երկրի համար: Դա հնարավորություն է տալիս
արտադրելու մրցունակ ապրանքներ: Սակայն դա բնավ չի նշանակում, թե Հայաստանը չի
ձգտում այսուհետև էլ զարգացմնել
համագործակցությունը ԵՄ հետ», - նշել է պետության ղեկավարը: