Հայաստանի
արտաքին պարտքն արդեն անցել է 4,5 մլրդ դոլարի նշագիծը, և ստեղծվում է տպավորություն,
որ կառավարությունը «ստախանովյան» տեմպերով
ձգտում է այդ ցուցանիշը հասցնել 5 մլրդ դոլարի: Հունիսի 9-ին ԱԺ ամբիոնից
այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`
մենաբանելով «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը շարունակելու համար
Եվրոպական ներդրումային բանկի հետ 60 մլն եվրոյի վարկային պայմանագիրը, որը
ներկայացվել է վավերացման:
Պատգամավորի ասելով, կարելի է քննարկել այն հարցը, թե`
որտեղ 4,5 մլրդ դոլարը, այնտեղ էլ կարող է լինել 5 մլրդ դոլար: Պատգամավորը
հիշեցրել է Վերահսկիչ պալատի հետազոտությունների մասին, որը բացահայտել էր ավելի
վաղ նախագծի իրացման համար տրամադրված վարկային միջոցների միանգամայն ոչ
նպատակային օգտագործման դեպքեր: Հատկապես ուշադրություն է գրավում «օտկատների»
մեխանիզմների գործուն կիրառությունը: ԲՀԿ խմբակցությունը մտադիր է խորհրդարանում
լսումներ կազմակերպել վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետության հարցը
քննարկելու համար: Նրա կարծիքով, անհրաժեշտ է պարզաբանում նաև 500 մլն դոլար
ռուսական վարկի կասկածելի օգտագործման հարցում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.9 տրլն դրամ կամ 4.6 մլրդ դոլար`
դեկտեմբերին աճելով 1,2%-ով, իսկ հունվար-փետրվարին` 5,5%-ով: Դրա կառույցում
ներքին պետական պարտքին բաժին է ընկնում 15% կամ
277.7 մլրդ դրամ (684.7 մլն դոլար), դեկտեմբերին աճելով 0,6%-ով, իսկ հունվար-փետրվար
ամիսներին` 8,7%-ով: Պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը ներքին պետական պարտքի
ծավալում 2013 թվականին ավելացել է 97,7%-ից մինչև 98,5%, բացարձակ մեծության 9,7%
տարեկան աճի պայմաններում, առևտրային վարկերի բաժինը կրճատվել է 1,9%-ից մինչև
1,2%, բացարձակ մեծության 33% տարեկան անկմամբ, իսկ մնացած մասը երաշխիքներն են,
որոնց բաժինը կրճատվել է 0,4%-ից մինչև 0,3%` բացարձակ մեծության 10,5% տարեկան
անկմամբ:
Նշենք,
որ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում էր1.8 տրլն դրամ կամ 4.4 մլրդ դոլար, որի կառուկցում արտաքին
պարտքը 1.5 տրլն դրամ էր կամ 3.7 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը` 255.5 մլրդ դրամ
կամ 633 մլն դոլար: