Դեկտեմբերի 20-ին
Մոսկվա կինոթատրոնում տեղի ունենցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նախապես
հայտարարված խաղարկությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, խաղարկությանը մասնակցում
էին այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Visa Student քարտերի քարտապաններ և
նրանք ովքեր օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած
ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «ուսման
վարկի» միջոցով:
Աղբյուրի համաձայն, խաղարկվել է 12 մրցանակ, որոնք ըստ «ուսման վարկ»
ստացած ուսանողի ընտրության կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր
համակարգիչ կամ Ipad, իսկ Visa Student քարտապան հանդիսացող հաղթած ուսանողները
իրենց ընտրությամբ կարող են ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S
5 Mini Duos բջջային հեռախոս: «Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած
խաղարկության արդյունքներում հաղթող են ճանաչվել՝ Հովիկ Վերանյանը, Ռուզաննա
Մաթևոսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Անի Հովհաննիսյանը, Նարեկ Մարգարյանը, Լիլիթ Միրզախանյանը:
Visa Student Քարտապանների միջև կայացած խաղարկության արդյունքում հաղթող են
ճանաչվել` Սուքիասյան Հայկը, Վարդանյան Ջուլիանան, Համբարյան Հասմիկը, Ղուկասյան
Արուսյակը, Բադալյան Արևիկը, Չոբանյան Արամը:
Մրցանակները կհանձնվեն շահած այն Visa Student քարտապաններին, ովքեր մինչև
31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:
Նշենք, որ ուսանողական դեբետային կուտակային բոնուսային «Visa-Student»
քարտերի թողարկմանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ է եղել 2010 թվականին:
Քարտերով նախատեսվում են մի շարք մշակութային և կրթական բոնուսներ: Այդ քարտի
քարտապանները, բանկի և ԱրմենՏել ընկերության միջև համագործակցության շրջանակներում
կարող են անվճար հիմունքներով դառնալ Բիլայն շարժական կապի բաժանորդ և օգտվել 1
դրամ/րոպե հատուկ սակագնային փաթեթի, ինչպես նաև ինտերնետի և SMS-ծառայությունների
հատուկ փաթեթից:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում գործում է 1996 թվականից:
2006 թվականին բանկի մաժորիտար բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն Credit
Agricole S.A. բանկային խումբը, 15,56% մասնակցությամբ: Բանկի բաժնետեր է
հանդիսանում նաև SJSC "Sacam International" (Credit Agricole S.A.խմբի
անդամ) ընկերությունը` 12,44%: Ակտիվ քարտերի թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ
գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում, Visa և MasterCard
միջազգային քարտերին զուգահեռ թողարկելով և սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը:
2011 թվականի հոկտեմբերից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ եղավ հայաստանյան
շուկայի համար նորույթ հանդիսացող քարտային պրոդուկտի` American Express քարտերի
թողարկմանը: