Մայրաքաղաքի թանգարանները նախապատրաստվում են ՙիշերը
թանգարանում՚ ակցիային, որը կընթանա մայիսի 18-ին: Այդ օրը ժամը 18:00-ից մինչև
կեսգիշեր այցելուները հնարավորություն կստանան մշտական ցուցադրությունից զատ դիտել
ժամանակավոր ցուցահանդեսներ, թատերական և երաժշտական համարներ:
Այսպես, անակնկալներ են սպասում ՙԷրեբունի՚ պատմահնագիտական
թանգարան-արգելոցի այցելուներին, որտեղ կպատրաստվի ՙթատերական խճանկար՚ ծրագիրը:
Դրա շրջանակում ելույթ կունենան Մնջախաղի թատրոնի մասնակիցներ, կներկայացվեն
էտյուդներ ՊՀԹ դերասանների կատարմամբ: Դրանից բացի, թանգարան-արգելոցում կընթանա 2
դասախոսություն` նվիրված հնագիտության հարցերին: Այցելուները կարող են նաև զբոսնել
երեկոյան երկնքի ներքո և զմայլվել Էրեբունի միջնաբերիդի գիշերային
լուսավորությամբ: ՙիշերը թանգարանում՚ ակցիայից զերծ չի մնա նաև Հայաստանի պատմության
թանգարանը, որտեղ առանձին ցուցադրությամբ կներկայացվեն Լոռու մարզի հնագիտական
գտածոները` բրոնզե դարից մինչև ուշ միջնադար:
Առաջինն այցելուներին գիշերն
սկսել են ըդնունել Բեռլինի թանգարանների պահապանները`1997 թվականին: Իսկ
ութ տարի անց Ֆրանսիայի նախաձեռնությամբ և Եվրախորհրդի ու Թանգարանների միջազգային
խորհրդի աջակցությամբ նախագիծը դարձել է համաեվրոպական: Հայաստանում ՙանքուն
գիշերվա՚ պիոները Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանն էր, որը գիշերային այցելուների
առջև դռները բացեց 2003 թվականին: 2011 թվականին ակցիային միացան արդեն 60
թանգարաններ ողջ հանրապետությունում: