Հայաստանում չիր
արտադրողներին կարող են ընձեռվել տարեկան 10%-ով վարկեր ստանալու հնարավորություն,
5 մլն.դրամի սահմաններում (մոտ $ 12 հազ.):
Հայաստանի Փոքր և
միջին ձեռնարկությունների ազգային Կենտրոնի արտոնյալ վարկերն ստանալու
հնարավորություն կունենան այն արտադրողները, որոնք կվերապատրաստվեն միջազգային
փորձագտ Ռոջեր Մալոսի մոտ, որը Հայաստան է հրավիրվել USAID / EDMC կողմից: Այսօր
USAID/EDMC արտադրողներին ներկայացվել է արտադրության նոր տեխնոլոգիաները,
առաջարկվող ֆինանսավորման հյնարավորությունների հետ միասին: Ռ.Մալոսի մոտ
վերապատրաստված 17 արտադրողներ, որոնք ունեն ավելի քան 25 տարվա արտադրական փորձ,
ծանոթացան շուկա դուրս գալու վերաբերյալ նրա հանձնարարականներին, առաջարկվող
չափանիշներին և արտադրության մեթոդաբանությանը: Թրենինգից հետո նրանք ստացել են սերթիֆիկատներ,
որը նրանց թույլ կտա իրենց գիտելիքները փոխանցել ավելի շատ թվով ֆերմերների: