Միջին տարիքի անհայտ տղամարդն այսօր կեսօրին ներխուժել է ՀՀ Ազգային ժողովի անցակետ և սպառնացել դանակահարել իրեն, եթե չօգնեն գումարով:
Բարեբախտաբար, գտնվել է ՙանանուն՚ բարերար, ով օգնել է չկայացած ինքնասպանին: Տղամարդը խոստովանել է, որ իրեն գումար էր պետք ընտանիքը պահելու համար: Նա չի ասել, թե հատկապես որքան գումարով են իրեն օգնել, սակայն խոստովանել է, որ դա բավարար է ընթացիկ կարիքները հոգալու համար: Այնուամենայնիվ, նա որոշել է որոշակի գումար զոհաբերել ու տուն գնալ տաքսիով: