Ի տարբերություն Ադրբեջանի, Ղարաբաղում
բարձր
են
գնահատում
ԵԱՀԿ
Մինսկի
խմբի
համանախագահների
գործունեությունը:
Ինչպես
հաղորդում
է
ՙԱզատություն՚
ռադիոկայանը,
ռուսաստանցի
մի
խումբ
լրագրողների
հետ
հանդիպման
ժամանակ
հայտարարել
է
Լեռնային
Ղարաբաղի
նախագահ
Բակո
Սահակյանը:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ միջնորդների ջանքերի շնորհիվ այսօր Ղարաբաղում հարաբերական խաղաղություն է տիրում։
ՙՄենք
շահագրգռված
ենք,
որպեսզի
այս
հակամարտությունը
շուտափույթ
լուծում
ստանա։
Բայց
դրա
համար
առաջին
հերթին
անհրաժեշտ
է,
որ
մենք
լիարժեք
մասնակցություն
ունենանք
բանակցային
գործընթացում։
Մենք
միշտ
ասում
ենք,
որ
հարգանքով
ենք
վերաբերում
միջնորդական
առաքելությանը։
Բայց
եւ
այնպես
վերջնական
խաղաղության
հասնելու
համար
այդ
գործընթացին
պետք
է
մասնակցի
նաեւ
Ղարաբաղը՝
որպես
բանակցային
գործընթացի
լիարժեք
կողմ՚,-
հայտարարել
է
Բակո
Սահակյանը։
Ռուսաստանցի լրագրողները Լեռնային Ղարաբաղի նախագահից նաև հետաքրքրվել են, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր
պաշտոնապես
չի
ճանաչել
Ղարաբաղի
անկախությունը։
ՙՈրովհետեւ
Հայաստանն
այսօր
Լեռնային
Ղարաբաղի
հետ
համատեղ ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Եվ Հայաստանի
կողմից
Ղարաբաղի
ճանաչումը կընկալվի որպես պոպուլիստական քայլ։ Այսօր
մենք
մեր
բոլոր
ուժերն
ու
ռեսուրսներն
ուղղում
ենք
Ղարաբաղի
միջազգային
ճանաչմանը՚,-
ասել
է Սահակյանը։