Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2015

Մարտիրոսյան Նանա

Ժիրայր Սեֆիլյան. «Նոր Հայաստան» շարժումը դեկտեմբերի 30-ին կմասնակցի «Ոչ» ճակատի հանրահավաքին

 Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» շարժումը դեկտեմբերի 30-ին կմասնակցի «Ոչ» ճակատի հանրահավաքին: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նոր Հայաստան» շարժման շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշել է, որ երկու շարժումների միջև կա սերտ համագործակցություն, նրանք լրացնում են միմյանց: «Մենք տարաձայնություններ չունենք և միասնական ուժերով կպայքարենք գործող ռեժիմի դեմ»,-նշել է քաղաքական գործիչը: Նա նաև հայտարարել է, որ դեռ հստակ չգիտի, «Ոչ»-ը կմասնակցի արդյոք դեկտեմբերի 1-ի հանրահավաքին: «Մենք առայժմ քննարկում ենք այդ հարցը և հուսով ենք, որ համատեղ կմասնակցենք հանրահավաքին, բայց ողջ պատասխանատվությունը կկրի «Նոր Հայաստան» շարժումը»,-հայտարարել է նա:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասարակությանը կոչ է արել գործադուլներ սկսել, ուսանողներին` բոյկոտել պարապմունքները: Իսկ գործազուրկներին նա կոչ է անում դուրս գալ փողոց և սկսել իշխանությունների դեմ համատեղ պայքարը: «Ինչպես ռեֆորմները, այնպես էլ սահմանադրական հանրաքվեն ուղղված է հայ հասարակության դեմ, քանի որ այդ ճանապարհով իշխանությունն ուզում է վերարտադրվել, հետևաբար, անհրաժեշտ է բոյկոտի ենթարկել հանրաքվեն և իշխանափոխությանը հասնելու համար անել ամեն ինչ»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, Հանրապետական կուսակցության շտաբը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սահմանադրական բարեփոխումներին դեմ ձևավորվել է երկու ճակատ`«Ոչ»-ը և «Նոր Հայաստան»-ը: «Ոչ» շարժման շտաբը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ «Նոր Հայաստանի» շտաբը` Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս հայտարարել է հայտարարել է դեկտեմբերի 1-ից իշխանափոխության գործընթաց սկսելու մասին: Նա հավաստիացրել է, որ շարժումը մտադիր չէ նահանջել և իր նպատակին հասնելու համար կգնա մինչև վերջ: «Իսկ եթե իշխանությունները փորձեն ուժ գործադրել, համարժեք պատասխան կստանան»- հայտարարել է Սեֆիլյանը: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5912
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի