Հոկտեմբերի 1-ին, ժամը
11:00-ին
ՙԷրեբունի՚
ռազմական
օդանավակայանում
տեղի
կունենա
ռուսական
ավիաբազայի
ստեղծման
15-ամյակին
նվիրված
տոնական
միջոցառում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանում ՙՌոսսոտրուդնիչեստվո՚-ի ներկայացուցչության
մամուլի
ծառայությունից,
տոնական
միջոցառմանը
տեղի
կունանա
բազային
զինծառայողների
երթ,
ռուսական
ավիացիոն
տեխնիկայի
ցուցադրում,
ինչպես
նաև
կպարգևատրվեն
առավել
աչքի
ընկած
սպաները:
Իսկ
օրվա
վերջին
տեղի
կունենա
տոնական
համերգ:
Միջոցառմանը
կմասնակցեն
Հայաստանում
ՌԴ
դեսպանության
ներկայացուցիչները,
ՀՀ
ՊՆ
բարձրաստիճան
ղեկավարությունը,
սահմանապահ
զորքերի
և
102-րդ
բազայի
հրամանատարությունը,
հայկական
ՀԿ-ների ներկայացուցիչներ,
ռուսական
համահայրենակիցներ,
ուսանողներ
և
դպրոցականներ,
ինչպես
նաև
ավիաբազայի
զինծառայողների
ընտանիքների
անդամներ:
Հիշեցնենք, որ 3624-րդ ավիացիոն բազան հանդիսանում է Գյումրիի 102-րդ ռուսական
բազայի
օդային
բաղադրիչը:
Ռուսական
ավիացիոն
բազայի
անձնակազմը,
որը
տեղակայված
է
ՙԷրեբունի՚
օդանավակայանում,
մարտական
հերթապահություն
է
իրականացնում
հակաօդային
պաշտպանության
գծով`
ԱՊՀ-անդամ
երկրների
միացյալ
ՀՕՊ
համակարգի
շրջանակներում:
Հարավային
ռազմական
օկրուգի
տվյալներով,
2012 ուսումնական
տարում
ավիաբազայի
ամառային
անձնակազմը
կատարել
է
մոտ
800 թռիչք:
Միգ-29
կործանիչների
օդաչուներն
անց
են
կացրել
ավելի
քան
500 ուսումնական
մարտեր,
ինչպես
անձնակազմերի
անհատական,
այնպես
էլ
խմբային
պատրաստության
շրջանակներում: