Moody's
վարկանիշային գործակալությունը Հայստանի համար նվազեցրել է արտարժութային
պարտատոմսերի առավելագույն վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1: Ինչպես հաղորդում է
ՙԿավկազ օնլայն՚ տեղեկատվա-վերլուծական պորտալը, հղում կատարելով Moody's
գործակալության կայքին, վերանայվել է նաև կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի
առաստաղը, Prime-3 (P-3)-ից մինչև Not-Prime (NP): Ավելի վաղ, օգոստոսի 20-ին,
ազգային արժույթով պարտատոմսերի առաստաղը փոփոխվել էր` Baa1-ից մինչև Baa3:
Վարկանիշների
իջեցման վերաբերյալ իր որոշումը Moody's գործակալությունը հիմնավորել է Հայաստանի
ցածր ինստիտուցիոնալ մակարդակով և ֆինանսների ու առևտրի սահմանափակ
հրապարակայնությամբ: Տնտեսության նշանակալից դոլարայնացման պայմաններում,
Moody's-ը պահպանել է արտարժութային պարտատոմսերի և Հայաստանի պետպարտատոմսերի
ՙառաստաղների՚ միջև վարկանիշների մեկ աստիճանի տարբերությունը: Պետպարտատոմսերի
վարկանիշի փոփոխությամբ Moody's-ը կարող է վերանայել նաև Հայաստանի` որպես երկրի
առաստաղը:
Նշենք, որ
Moody's-ի արտարժութային պարտատոմսերի առաստաղը դա հավանականության գնահատականն է,
որ Կառավարությունը դեֆոլտային իրավիճակում կարող է սառեցնել արտասահմանյան
արժույթով տնային էմիտենտներին կատարվող վճարումները: Սառեցումները վերաբերվում են
երկու տարբեր ռիսկերին` արժույթի տեղափոխման սահմանափակմանը դեպի արտասահման
¥տրանսֆերտային ռիսկ¤ և արժույթի փոխանակման սահմանափակումներին: Moody's-ը
սառեցման ռիսկը գնահատում է, հաշվի առնելով ինստիտուցիոնալ իրավիճակը, ֆինանսական
և տնտեսական ինտեգրացիան, ինչպես նաև երկրի բացությունը:
Հիշեցնենք, որ
Հայաստանն առաջին անգամ թողարկեց եվրապարտատոմսերը սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան:
Թողարկման գլխավոր անդերրայթերներն էին` Deutsche Bank AG, LondonBranch, HSBC
Bank plc և J.P.Morgan Securities plc. ընկերությունները: Սեպտեմբերի 20-ին ՀՀ
ֆինանսների նախարարւոթյունը հաղորդեց պարտատոմսերի հաջող տեղաբաշխման մասին:
Թողարկման ծավալը կազմեց 700 մլն.դոլար, մարման ժամկետը` 7 տարի, իսկ
եկամտաբերությունը` 6%: Հայաստանի վարկանիշն ըստ Moody's գործակալության կազմում է
ՙBa2՚, իսկ ըստ Fitch գործակալության` ՙBB-՚, ընդ որում, երկու դեպքում էլ
ՙԿայուն՚ կանխատեսումով: