«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենԵվգենի
Բիբինի, ինչպես նաև ընկերության արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ
փետրվարի 13-ին հանդիպում տեղի ունեցավ ձեռնարկության կոլեկտիվի նախաձեռնող խմբի
հետ, որը հանդես է գալիս «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի
գործողության մեջ դնելուն դեմ (մասնավորապես, պարտադիր կուտակային վճարների
մասով):
«Քանի որ նոր
օրենքը գործողության մեջ մտնելու արդյունքում մեր աշխատակիցների մոտ առաջացան
իրավական բնույթի մի շարք հարցեր, և մենք սկսեցինք նամակներ ստանալ նաև մեր
մասնաճյուղերից, կապված այդ վճարների հիմնավորվածության հետ, մեր կազմակերպության
մասնագետներն ուսումնասիրելով իրենց մոտ եղած բոլոր ասպեկտները, ընդունեցին
որոշում, որը համապատասխանում է օրենքի տառին, և ամենաբարդ իրավիճակում անգամ
առավելագույնս պաշտպանում է ինչպես աշխատակիցների, այնպես էլ ձեռնարկության
շահերը»,-նշել է գլխավոր տնօրենը:
Նրա խոսքերով,
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի 8-րդ Հոդվածի, կուտակային
պահումներն իրականացվել են, բայց որևէ փոխանցումներ կենսաթոշակային հիմնադրամներին
չեն կատարվել, միջոցները գտնվում են ընկերության հաշվարկային հաշվի վրա: Միաժամանակ,
ընկերության կողմից դեռ փետրվարի սկզբին հարցումներ ուղարկվեցին ՀՀ համապատասխան
իրավասու մարմիններին, խնդրելով պարզաբանումներ տալ նշված հարցերին: «Այսօրվա
դրությամբ ստացված բոլոր պատասխաններն էլ վկայում են այն մասին, որ մեր
գործողությունները կատարվել են բացակարձակապես օրենքի սահմաններում»,-ընդգծել է
Բիբիխինը, հավելելով, որ բոլոր մասնաճյուղերի ղեկավարներին ավելի վաղ հանձնարարվել
էր աշխատակիցների շրջանում իրականացնել համապատասխան բացատրական աշխատանքեր,
կապված ստեղծված իրավիճակի հետ:
Հանդիպման
ընթացքում ընկերության ղեկավարությունը պատասխանել է աշխատակիցներին հետաքրքրող
հարցերին, հաստատելով իր պատրաստակամությունը հետագայում նույնպես քննարկել
ստեղծված իրավիճակը, ընդ որում, աշխատակիցների համար հարմար ցանկացած ձևաչափով:
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում Սահմանադրական դատարանն այս հարցով կընդունի
վերջնական որոշում և կդրվեն բոլոր վերջնակետերը»,-եզրափակել է Բիբիխինը:
Հիշեցնենք,
որ փետրվարի 13-ին ընկերության վարչակն շենքի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության
ակտիվիստները բողոքի ակցիա կազմակերպեցին, որին միացան նաև ընկերության
աշխատակիցները, պահանջելով չպահել կուտակային վճարները: Իսկ ՀՀ Սահմանադրական
դատարանը հունվարի 24-ին կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի
որոշ կետերի գործողությունը, մինչև օրենքի 8 հոդվածների սահմանադրության հետ
համապատասխանության հարցի քննարկման ավարտը: Մասնավորապես, կասեցվեց է օրենքի 76
հոդվածի գործողությունը, որով պատասխանատվության միջոցներ էին նախատեսվում
կենսաթոշակային վճարների չկատարման կամ ուշացման համար, ինչպես նաև 86 հոդվածի
երրորդ մասի գործողությունը, որի համաձայն, կենսաթոշակային կուտակային պարտադիր
կոմպոնենտի մասնակիցները պետք է ընտրեն կենսաթոշակային հիմնադրամին և կառավարչին:
Գործի դատավարությունը կավարտվի 2014 թվականի մարտիւ 28-ին: