Arminfo.info



 Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2014

Մարիաննա Մկրտչյան

Սերժ Սարգսյան. Եվրոպական միության հետ մեր երկխոսությունը շարունակվում է և շարունակվելու է

Սերժ Սարգսյան. Եվրոպական միության հետ մեր երկխոսությունը շարունակվում է և շարունակվելու է

 Հայաստանը ԵԱՏՄ-ին միանալու  որոշում է կայացրել երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը` հոկտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում ամփոփելով Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման արդյունքները:


 


Հայաստանի նախագաը,
մասնավորապես, նշել է, որ պարոն Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, քանի որ այն կայանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում: «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին այսօրինակ բարձր մակարդակի փոխայցերը բարի ավանդույթ են դարձել, ինչը վկայում է, որ մենք հանձնառու ենք պատմության փորձությունն անցած ավանդական բարեկամական հարաբերությունները վերածել շատ ամուր երկկողմ միջպետական հարաբերությունների: Անցած երեկո ես և իմ սերբ բարեկամը ջերմ միջավայրում վայելեցինք Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Սերբիա ազգային հավաքականների խաղը, որը, վստահ եմ, կլինի միակ հարթակը, այսինքն՝ սպորտային հարթակը կլինի միակ հարթակը, որտեղ մենք մրցակցում ենք: Ե՛վ ես, և՛ Սերբիայի Նախագահը դժվարությամբ էինք զսպում մեր էմոցիաները, բայց այնուհանդերձ, խաղաղությամբ հեռացանք մարզադաշտից, և կարծում եմ, որ սերբերն իրենց մտքում ափսոսում էին, թե ինչու իրենք չհաղթեցին, որովհետև իրենք ուժեղ էին, հայերն էլ ափսոսում էին, թե ինչու չհաղթեցին, քանի որ կար այդպիսի հնարավորություն», - ասել է Սերժ Սարգսյանը:


Նրա ասելով, Սերբիայի
նախագահի հետ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկվել են երկկողմ օրակարգի բոլոր հարցերը: «Մենք միակարծիք էինք, որ ժամանակն է վերաիմաստավորելու վերջին քսան տարիների մեր անցած ուղին և նոր շունչ հաղորդելու երկկողմ համագործակցությանը բոլոր հնարավոր ոլորտներում: Այս համատեքստում կարևորեցինք Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչը մեծապես կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Կարևորեցինք քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային կապերի և մարդկային շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ գործակցության ընդլայնումը: Այդ ուղղությամբ այժմ քննարկումներ են ընթանում փոխադարձաբար Հայաստանի և Սերբիայի քաղաքացիներին սահմանի վրա մուտքի արտոնագրեր տրամադրելու կամ ավելին՝ առանց արտոնագրերի մուտք արտոնելու վերաբերյալ: Առանձնակի շեշտադրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Թեև մեկնարկային կետը ցածր է, բայց ականատեսն ենք լինում մեր ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ աճի: Կարծում եմ, դրան նպաստեց նաև այս տարվա սկզբին Երևանում կայացած առաջին հայ-սերբական գործարար համաժողովը: Սույն այցի շրջանակներում ստորագրվեցին զբոսաշրջության բնագավառում և տնտեսական, գիտական ու տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր», - հաղորդել է Հայաստանի նախագահը:


Նա իր գործընկերոջը ներկայացրել է նաև Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: «Նախագահ Նիկոլիչն ինձ ծանոթացրեց Կոսովոյի խնդրում Սերբիայի մոտեցումներին և դիրքորոշումներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Գիտեք, մենք էլ համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, որ կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ է, որ դրա այլընտրանքը քաոսն է: Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին», - նշել է Ս.Սարգսյանը: Նա նաև հիշեցրել է, որ Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, և այդ առումով Հայաստանը սատարում է Սերբիային այդ պատասխանատու առաքելության մեջ և աջակցելու է կազմակերպության ամրապնդմանն ուղղված սերբ գործընկերների նախաձեռնություններին:


Հայաստանի նախագահի
հավաստմամբ, բանակցությունների օրակարգում եղել են նաև միջազգային հրատապ խնդիրները` Իրաքում, Սիրիայում ահաբեկիչների վայրագություններին վերջ դնելուն ուղղված միջազգային հանրության միասնական ջանքերը: «Մտահոգություն հայտնեցինք Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների փաստերի, ինչպես նաև քրիստոնեական հուշարձանների ոչնչացման փաստերի կապակցությամբ: Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին և դրա հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող քայլերին», - նշել է հայոց պետության ղեկավարը:


 


Հայաստանի նախագահը նաև
հաղորդել է, որ  նոր է վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: «Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս: Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը», - ընդգծել է ՀՀ նախագահը, հավելելով, որ այս հարաբերություններում իրենց կարևոր ուրույն տեղն ունեն եվրոպական երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները, և Սերբիայի Նախագահի այս այցը և բոլոր մակարդակներում ինտենսիվ քաղաքական շփումները հենց դրա վկայությունն են:


 


Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն իր հերթին նշել է, թե լիովին համաձայն է Հայաստանի Նախագահի հայտարարության մեջ ասված մտքերի հետ և իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամությունը մշտապես գոյություն է ունեցել ու այսուհետ էլ այն շարունակվելու է: Նախագահ Նիկոլիչը հայ և սերբ ժողովուրդների բազում ընդհանրություններ է նշել և ընդգծել, որ երկու ժողովուրդները խորապես կապված են նույն ճակատագրով, պատմականորեն իրենց բաժին հասած դժվարություններով ու դժբախտություններով, իրենց քաղաքակրթությունների պահպանման համար պայքարով: Ժամանակակից փոփոխված աշխարհում Սերբիայի նախագահը կարևորել է ավանդույթների պահպանումը, որը, նրա համոզմամբ, միավորում է բարեկամ ժողովուրդներին:


Սերբիայի Նախագահը, նշելով առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը երկրների միջև կապերի ամրապնդման գործում, այդուհանդերձ ընդգծել է, որ սերբերը և հայերը չեն մտել առևտրային հարաբերությունների մեջ, որպեսզի բարեկամ լինեն. նրանք բարեկամներ են, և հենց դրա համար պետք է սերտացնեն առևտրային հարաբերությունները:


Նախագահ Նիկոլիչն իր երկրի անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված խաղաղ բանակցային գործընթացում ձևավորված Մադրիդյան սկզբունքներին և հաջողություն մաղթել Հայաստանին՝ իր իրավունքներն իրացնելու և պաշտպանելու գործում:


Սերբիայի նախագահը, խոսելով իր երկրի ապագայի մասին, նշել է, որ Սերբիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և միաժամանակ ձգտում բարեկամներ ունենալ աշխարհով մեկ: Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Սերբիան չի մոռանա իր բարեկամներին Եվրամիությանն անդամակցելուց հետո, բայցև չի լքի Եվրամիությունը բարեկամների համար, այդ ճանապարհին ոչ մեկին չի վտանգի: Նա նշել է, որ Սերբիան ցանկանում է ավելի լավ կյանք ապահովել իր քաղաքացիների համար: Այն, որ իր երկիրն այժմ տնտեսական ճգնաժամ է ապրում, նախագահ Նիկոլիչի խոսքով, Սերբիայի նախկինում կատարած որոշակի սխալների հետևանքն է, երբ մոռացել է իր հին բարեկամների մասին՝ ընկնելով միայն սեփական շահերի հետևից: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է՝ մեր շահն այսօր բարեկամությունն է:


Նա
խոսել է Հայաստանում և Սերբիայում փոխադարձաբար դիվանագիտական
ներկայացուցչությունների հիմնումից բացի, Բելգրադ-Երևան ուղիղ չվերթի բացման
հնարավորության մասին ևս:


Տոմիսլավ
Նիկոլիչը կարևորել է երկու երկրների գործարարների միջև շփումների,
համագործակցության խրախուսումը, խրախուսումը նաև կառավարություններին, որպեսզի
վերջիններս աշխատեն ազատ վիզային ռեժիմի ներդրման ուղղությամբ՝ մարդկանց
ճամփորդությունն ու շփումներն ավելի դյուրացնելու նպատակով:


Սերբիայի
նախագահն ընդգծել է միջազգային կազմակերպություններում
Հայաստանի և Սերբիայի դիրքորոշումների ներդաշնակեցման անհրաժեշտության
կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի և Մետոխիայի
անկախությունը չճանաչելու և նաև Կոսովոյում միջազգային խաղաղապահ
գործողություններին հայ զինվորների մասնակցության համար: Նախագահ Նիկոլիչն ընդգծել
է, որ այդ զինվորները պաշտպանել են նաև սերբերին, ամեն ինչ արել են, որպեսզի
պահպանեն խաղաղությունն ու կայունությունը:


Ինչ
վերաբերում է Հայաստան-Սերբիա ֆուտբոլային խաղին, Նախագահ Նիկոլիչը նշել է, որ
խաղի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ավելի հեշտ էր արտահայտել
իր էմոցիաները, ի տարբերություն իրեն, քանի որ ինքը հյուր էր, բայց, նրա խոսքով,
սերբական փորձը և հայկական սիրտը տվեցին նույն արդյունքները: Տոմիսլավ Նիկոլիչն
ընդգծել է, թե ինքն անձամբ շատ ուրախ է այդ արդյունքի համար, քանի որ այլ դեպքում՝
կողմերից որևէ մեկը պարտություն կկրեր: Նա նշել է, թե միջազգային
հարաբերություններում էլ երկու բարեկամ երկրներից ոչ մեկը չպետք է պարտություն
կրի:



Խոսքի
ավարտին ընդգծելով, որ չնայած հայ և սերբ ժողովուրդները քանակապես մեծ չեն, Սերբիայի
նախագահը նշել է, որ այն, ինչ
վերաբերում է քաղաքակրթությանը, կրոնին, պատմությանը, ինչ հայերն ու սերբերն ունեն
ցուցադրելու աշխարհին իրենց թանգարաններում, ավելի կարևոր և արժեքավոր է: Տոմիսլավ
Նիկոլիչը շեշտել է, որ երկու երկրների ժողովուրդներն ապրում են այն տարածքում, որն
իրենց սեփականն է, այլ ոչ թե այն տարածքում, որը գաղութացրել են: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman
Parliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premierParliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premier
Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader 
"Five Human Rights Defenders" Initiative ready to support students
Today`s rally to be more massive than yesterday`s Today`s rally to be more massive than yesterday`s 
Bagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resignBagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resign
Bagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time  to make decisionBagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time to make decision
Armenian Foreign Minister discuss regional issues with his Canadian  counterpartArmenian Foreign Minister discuss regional issues with his Canadian counterpart
Refrain from actions that would prompt police to use force, police  chief urgesRefrain from actions that would prompt police to use force, police chief urges
After power shift, all people who participated in so-called  delimitation to be brought to the court: Avetik ChalabyanAfter power shift, all people who participated in so-called delimitation to be brought to the court: Avetik Chalabyan
Varuzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush,  and tomorrow - Ararat and Syunik.  The choice is yoursVaruzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush, and tomorrow - Ararat and Syunik. The choice is yours
"Five Human Rights Defenders" initiative to provide legal assistance to citizens dismissed for participating in peaceful rally
Armenia remains CSTO member: Source in OrganizationArmenia remains CSTO member: Source in Organization
Putin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s  several regionsPutin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s several regions
Armenian citizens gather in various parts of Yerevan to march to  Republic SquareArmenian citizens gather in various parts of Yerevan to march to Republic Square
Peskov urges not to exaggerate existing difficulties in  Russian-Armenian relations Peskov urges not to exaggerate existing difficulties in Russian-Armenian relations
Power change in Armenia realistic if opposition acts right - Levon ZurabyanPower change in Armenia realistic if opposition acts right - Levon Zurabyan
Catholicos of All Armenians addresses message on Victory and Peace DayCatholicos of All Armenians addresses message on Victory and Peace Day
Procession of Immortal Regiment starts in YerevanProcession of Immortal Regiment starts in Yerevan
Decision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling forceDecision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling force
Tavush for the Motherland movement heads for YerevanTavush for the Motherland movement heads for Yerevan
Artsakh leadership visits Yerablur pantheonArtsakh leadership visits Yerablur pantheon
Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement 
79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia
Armenian premier, Russian president hold talks in MoscowArmenian premier, Russian president hold talks in Moscow
“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens
Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference 
No Azerbaijani military personnel in Kirants No Azerbaijani military personnel in Kirants 
U.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in AlmatyU.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in Almaty
Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist