2015
թվականին հայտնի դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը կավարտի իր «Վերջին ռաունդը
Ստամբուլում» նոր անիմացիոն ֆիլմի աշխատանքները:
«Վերջին ռաունդը Ստամբուլում» պատմությունն սկսվում է
1946 թվականին Ադիս Աբեբայում` հայ և թուրք բռնցքամարտիկների հանդիպումից: Ինչպես
հետևում է ֆիլմի անվանումից, նրա հերոսները կրկին ուժերը չափում են, այս անգամ,
Ստամբուլում: Անիմացիոն ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն, որը տեղի է
ունեցել 30-ական թվականներին Ադիս Աբեբայում:
Ինչպես պատմել է Ավետիքյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում, ֆիլմում միջնորդավորված խոսք է
գնում Հայոց ցեղասպանության մասին: Նրա ասելով, նախագծի աշխատանքները պահանջում են
ևս մեկ տարի: Ընդ որում ռեժիսորը հույս է հայտնել, որ «Վերջին ռաունդը
Ստամբուլում» կներկայացվի Կաննի կինոփառաստոնի շրջանակում: Ինչ վերաբերում է
Հայաստանի հետ համատեղ նախագծերին, ապա հաջորդ տարվա գարնանն Ավետիքյանը ծրագրում
է սկսել «Ինչպես մի ամերիկյան երգ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ըստ
սցենարի, իրադարձությունները ծավալվում են Հայաստանի գյուղերից մեկում, որը
գտնվում է Ղարաբաղի սահմանի մոտ:
Սերժ Ավետիքյանը 2010 թվականի Կաննի կինոփառատոնի
մրցանակակիր է` «Շնային պատմություններ» անիմացիոն ֆիլմի համար, որը պատմում է Կոստանդնուպոլսի փողոցներից թափառող շներին Մարմարա ծովում գտնվող անմարդաբնակ մի կղզի
տեղափոխելու Օսմանյան կայսրության որոշման
մասին: 2013 թվականին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է
«Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որում Սերժ Ավետիքյանը հանդես է եկել
որպես համառեժիսոր և գլխավոր դերակատար: