Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Շաբաթ, 21 Նոյեմբերի 2015

Մարիաննա Մկրտչյան

Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության համակողմանի կարգավորման մի մասը հարակից 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանի վերահսկողության ներքո

 «Հակամարտության համակողմանի կարգավորման մի մասը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի մասին ես ավելի վաղ ասել եմ Քարնեգի հիմանդրամում ելույթիս ժամանակ»: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ  Ուորլիքը` մեկնաբանելով Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու շուրջ Ռուսաստանի նախաձեռնությամբ  անդրկուլիսային բանակցությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները:

«Կարգավորման մյուս կարևոր տարրը կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Կարգավորման հասնելու համար, որը կներառի այս բոլոր տարրերը, շատ կարևոր է, որպեսզի նախագահները քաղաքական կամք դրսևորեն», - ընդգծել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթանում է անդրկուլիսային գործընթաց` Ռուսաստանի նախաձեռնությամբ: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նոյեմբերի 9-ին Երևան այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փորձել է Երևանին համոզել Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի հարակից մի քանի շրջան: «Այդպիսով Մոսկվան ակնկալում է ստանալ Բաքվի համաձայնությունը ԵԱՏՄ անդամակցության հարցում», - նշել են ԶԼՄ-ները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4153
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի