«Ոսկե ծիրան՚ Երևանի միջազգային 13-րդ փառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը և նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
«Ոսկե ծիրան՚ ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնել է, որ այս տարի փառատոնը բացվելու է 1926 թվականին «Հայֆիլմի՚ կողմից նկարահանված «Զարե՚ ֆիլմով:Նրա խոսքով, սա առաջին ֆիլմն է՝ նվիրված քրդերին և եզդիներին: Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
«Ոսկե ծիրանիե կարևորագույն և անբաժան մաս դարձած՝ «Երևանյան պրեմիերաներե, «Հետահայաց ցուցադրություններե և «Հարգանքի տուրքե ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները: Արտամրցութային ծրագրերը դարձյալ կլինեն հագեցած և բազմազան: «Հայկական կինո. արդի ժամանակներե ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր: Ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերիցե (2007 թ.) ֆիլմի ցուցադրությամբ: Համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր սեղան–քննարկում, որի մասնակիցները կանդրադառնան անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:
«Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցինե նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հյաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ:
«Ֆրանսիական նոր կինոե ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, ներառում է վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկուե (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ:
«Դանիական նոր կինոե ծրագիրը փառատոնն իրականացնում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Ի դեպ, սա Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանիե արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Ծրագիրը կմեկնարկի Թոմաս Վինթերբերգի «Համայնքե (2016 թ.) ֆիլմով:
«Բասկական նոր կինոե ծրագիրն իրականացվում է «Epe-Apvե ընկերության աջակցությամբ. կներկայացվի բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքները: Բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինիե (2015 թ.) ֆիլմի ցուցադրմամբ:
«Ոսկե ծիրանե Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին: