Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:
'
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Գյանջայում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո փետրվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն`մեկնաբանելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացմանը պատրաստվելու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
Դավութօղլուի խոսքով, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՙԹուրքիայի դիրքորոշումը հստակ է, և դրանում որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի հետ սահմանը չի բացվի՚,- ասել է նա: