Հայերի հետ համագործակցությունը և շփումն արգելող օրենքը չի վնասի նավթաբեր Ադրբեջանի միջազգային հեղինակությանը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
ՙՙԱդրբեջանի օկուպացված տարածների վերաբերյալ՚ մայիսյան օրենքի նախաձեռնողներ Զահիր Օրուջի և Հուդրաթ Հասանգուլիևի հավաստմամբ, հայերի հետ ցանկացած շփում ցանկացած մակարդակով, բացի Ադրբեջանի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող պաշտոնական շրջանակներից, կենթադրի քրեական պատասխանատվություն: Սակայն, այն բանից հետո, երբ 2013 թ. մայիսի 20-ին ՄՄ մամուլի ծառայությունը հերքեց այդ տեղեկատվությունը` հայտարարելով, որ այն ընդհանրապես չի քննարկվել կոմիտեներում, հայ-ադրբեջանական նախագծերը շարունակեցին գործել՚- նշել է նա:
Բաղդասարյանի խոսքով, Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունից և ՙՀայաստանի օգտին աշխատող լրտեսական ցանցը բացահայտելու՚ ԱԱԾ մտադրության մասին տեղեկատվությունից հետո ադրբեջանական կանոնները շարունակում են անհասկանալի մնալ, իսկ ՙճիշտ ադրբեջանցի՚ պաշտոնական բանաձևի շրջանակների մեջ հայերի հետ համատեղ աշխատանք ակնհայտորեն չի մտնում: ՙՄիրկադիրովի ձերբակալության խրատի՚ յուրօրինակ մեկնաբանությունն է վերջերս ներկայացրել ՄՄ իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնովը, որ ՙժողովրդական դիվանագիտությունը՚ բնորոշել է որպես ՙՙժողովրդից՚ նման շփումների մանդատ ստացած անձանց հարաբերություններ՚:
ՙԻհարկե, անհասկանալի է, թե ինչպես է այդ մանդատը ժողովուրդը տրամադրելու հայերի հետ շփման գնացող անձանց: Գուգե իր քաղաքացիներին ուղղված նման զգուշացումների փոխարեն, այնուամենայնիվ, արժե հայերի հետ համագործակցությունը և շփումն օրենսդրորեն արգելող օրենք ընդունե՞լ: Երկրի միջազգային հեղինակության մասին պետք չէ մտահոգվել: Այդ նույն միջազգային հանրության` Ադրբեջանի հանդեպ տնտեսական շահերն ավելի ամուր են՚,- հայտարարել է ՙՌեգիոնի՚ տնօրենը: