Եվրամիությունը պետք է վերանայի
Հայաստանին
առնչվող
ավելի
վաղ
ընդունած
ծրագրերը,
կարծում
է
Հայաստանում
ԵՄ
պատվիրակության
ղեկավար
Տրայան
Հրիստեան:
Հոկտեմբերի 22-ին ՙԱրևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման
ինդեքսը՚
հետազոտության
արդյունքների
ներկայացման
ժամանակ
Հրիստեան
նշել
է,
որ
վերանայումը,
առաջին
հերթին,
վերաբերում
է
Խորը
և
համապարփակ
ազատ
առևտրի
գոտու
շուրջ
համաձայնագրի
շրջանակում
նախագծերին:
Եվրոպացի դիվանագետը նաև ընդգծել է, որ Բրյուսելը հատուկ ուշադրություն է կդարձնի
Հայաստանի
քաղաքացիական
հասարակության
հետ
համագործակցության
ամրապնդմանը:
Ավելին,
նա
կարծում
է,
որ,
հաշվի
առնելով
Մաքսային
միությանն
անդամակցելու
Երևանի
որոշումը,
քաղաքացիական
հասարակության
հետ
փոխգործակցությունն
առաջին
պլան
է
դուրս
գալիս: