Ինձ ու իմ ընկերներինբ 2008 թվականին նստացրին առանց ապացույցների, իսկ մեջքին կրակած մարդասպանին օրերս ազատ են արձակել: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը:
ՙԱյսօր մեջքին կրակող մարդասպանին ազատ են արձակել: Եվ ոչ ոք խոսք անգամ չի ասում, չնայած, որ կարող է կրկին արյուն թավել: Իսկ ազատ արձակողները պատասխան կտան: Այն, ինչին արդարության միջոցով չես հասնի, որպես կանոն, հասնում ես վրեժի ճանապարհով: Եթե վաղն արյուն թափվի, ապա մեղքը կնկնի նրանց վզին, ովքեր դրանց բանտից ազատ են արձակել: Թող այդ մեղքն ընկնի նրանց երեխաների վրա՚,-ասել է Գուրգեն Եղիազարյանը, մեկնաբաբելով Սյունիքի նախկին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի ազատ արձակելու, ինչպես նաև քրեական գործը դադարցնելու փաստը: Նա հավելել է, որ եղածի համար պետք է պատասխան տա ռազմական դատախազը, ով հաջորդ օրը համարձակվեց հայտարարել, որ մարզպետի տան վրա հարձակվել են զենքով:
Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, ՀՀ ՊՆ Քննչական ծառայությունը սեպտեմբերի 11-ից նյութեր է պատրաստում, այսպես կոչված, ՙզինդատախազին կաշառք տալու փաստի առնչությամբ՚: Այս մասին նախօրեին հայտարարեց ՀՀ ՊՆ Քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը: Օրերս մամուլոմ տեղեկություն էր տարածվել, որ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը ՙ4 մլն.դոլար կաշառք է տվել զինդատախազին, իբր իր որդի Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զաևզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը դադարեցնելու նպատակով՚: