Խոցելով ղարաբաղյան ԶՈՒ ուղղաթիռը` Բաքուն ձգտել է ռևանշի
օգոստոսյան պարտության դիմաց: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Կովկասի
ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես չեմ կարծում, թե
կրակոցը պատահական է եղել, որոշ ցուցիչներ վկայում են, որ ուղղաթիռին սպասել են,
տեսահոլովակում էլ է երևում, որ կրակել են «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային
համալիրից: Ակնհայտ է, որ այդ սադրանքը նախաձեռնել էր Ադրբեջանի ղեկավարությունը,
այլ ոչ թե` մի ինչ-որ սերժանտ: Բաքուն
նյարդայնանալու պատճառ ունի, և դրանք մի քանիսն են: Մասնավորապես, այս տարվա
օգոստոսի սկզբին Ադրբեջանի կրած պարտությունը», - ասել է քաղաքագետը:
Նրա կարծիքով, միջադեպը
հանգեցրեց լարվածության հերթական սրման շփման գծում: Միևնույն ժամանակ նա
հայտարարել է, որ լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղում այժմ անհնար է:
Փորձագետի կարծիքով, պատերազմի համար հարկավոր են այլ պայմաններ, մասնավորապես`
տարածաշրջանային առնվազն մեկ խաղացողի ցանկությունը: Այսօր այդպիսիք չկան,
համոզված է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: