Օգտակար հանածոների հետախուզում իրականացնող «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունը գործարք է կնքել երկու
ռազմավարական ներդրողների` Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ` նրանց վաճառելով 4 731 000 սովորական բաժնետոմսեր 4.73 մլն կանադական դոլար ընդհանուր գումարի դիմաց: Այդ մասին ասվում է «Լիդիան Ինթերնեշնլի»
պաշտոնական կայքում:
Պայմանագրին համապատասխան, ՄՖԿ և ՎԶԵԲ բաժնետոմսերը ձեռք են բերել յուրաքանչյուրը 1 կանադական դոլարի դիմաց: Ընկերությունը մտադիր է մասնավոր տեղաբաշխումից ստացված ընդհանուր եկամուտներն օգտագործել Հայաստանում իր նախագծի ֆինանսավորման, մասնավորապես, Ամուլսարի
հանքավայրում ոսկու հետազոտման և արդյունահանման նախագծի տեխնիկատնտեսական
հիմնավորումն ավարտելու համար:
«Ամուլսարում նախագծի զարգացաման այս որոշիչ փուլում մենք առաջվա նման շարունակում ենք ակնհայտ աջակցություն ստանալ մեր հիմնական բաժնետերերից՝ ՄՖԿ եւ ՎԶԵԲ-ից: Նրանց հետ միասին մենք շարունակում ենք ներդրումներ կատարել անմիջապես Հայաստանում և առաջվա պես հավատարիմ ենք մեր վերջնական նպատակին՝ Ամուլսարի նախագծի առաջ քաշմանը շահութաբեր առևտրային արդյունահանման՝ սոցիալական եւ էկոլոգիական կայունության համար արդյունաբերության լավագույն փորձին
համապատասխան», - ասել է ընկերության նախագահ և
գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը: Բաժնետոմսերի
տեղաբաշխման փակումն ակնկալվում է 2014 թվականի ապրիլի 18-ից ոչ ուշ:
Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեշնլը» «Գեոթիմ»
ընկերության միակ բաժնետերն է, որն զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի
հետախուզմամբ և հետազոտմամբ: 2009 թվականին «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության
բաժնետեր է դարձել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որը 2012 թվականի
մարտի 21-ին ընկերության կապիտալում իր մասնաբաժինը հասցրել է մինչև 6,80 տոկոսի,
իսկ բաժնետոմսերի 10,23 տոկոսը պատկանում է Միջազգային ֆինանսական կորպորացիային,
որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է: