Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Այս մասին գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը եւ հավելում. ՙՆրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել՚:
ԱԱԾ-ում թերթի աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է: ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել: Ըստ ՙՀԺ՚ աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում: