Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման
ծառայություն մատուցելուց, ինչպես նաև հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը
ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորությունից բացի՝ Orange-ն այժմ
Հյուսիսային պողոտա 1 հասցեում տեղակայված իր խանութում տրամադրում է հեռախոսների, պլանշետների և ինտերնետ մոդեմների
արագ վերանորոգման և վերանորոգված սարքավորումների առաքման ծառայություններ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, առանձին դեպքերում գործում է «Վերանորոգում հաճախորդի
ներկայությամբ» ծառայությունը:
«Orange-ը
լավագույն վայրն է մատչելի հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական
փաթեթ ձեռք բերելու համար: Մեր առաջարկած հետվաճառքային սպասարկման
ծառայությունները բացառություն չեն, և կարծում ենք, որ այս լրացուցիչ
ծառայությունները մեր բաժանորդների համար կստեղծեն առավել հարմարավետ պայմաններ:
Նշանակալի է , որ մեր այս կենտրոնում կարելի վերանորոգման հանձնել նույնիսկ երաշխիքային սպասարկումից դուրս եկած և ոչ
Օrange-ի խանութներից ձեռք բերված սարքավորումները», - նշեց Օրանժ Արմենիայի
Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Orange-ի նորաբաց
վերանորոգման կենտրոնը գործում է երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-19:00: Այստեղ
կարելի է անվճար վերանորոգել ՀՀ տարածքում ձեռք բերված և երաշխիքային սպասարկման
մեջ գտնվող Samsung, HTC, Alcatel և Fly բջջային հեռախոսներն ու պլանշետները:
Վերանորոգումից հետո բաժանորդը ստանում է 45 օր երաշխիքային ժամկետ կատարված
վերանորոգման մասով, որից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներկայացնել
վերանորոգման ստացականը:
Հիշեցնենք նաև,
որ բաժանորդների հարմարությունն ապահովելու համար՝ սարքավորման վերանորոգման
ընթացքում Օrange-ը բաժանորդի ցանկությամբ տրամադրում է փոխարինող սարքավորում՝
միանվագ 900 դրամ վճարի դիմաց:
Վերանորոգման
և սպասարկման և Orange-ի այլ հետվաճառքային ծառայությունների վերաբերյալ
մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/phones/Orange-Care/repair-and-service.php
հղումով: