Ողջ աշխարհը պետք է իմանա, թե ինչպիսի արյունալի
բռնատիրություն է Եվրախորհրդում նախագահող Ադրբեջանում: Ինչպես հաղորդում են
ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա
Յունուսի հայտարարությունում, ով կալանքի տակ է գտնվում հայրենիքի դավաճանության
մեղադրանքով:
«Ես
բավականին երկար ժամանակ զբաղվում եմ քաղբանտարկյալների խնդիրներով և շատ լավ
տեղյակ եմ ԱԱն-ում խոշտանգումների մասին: Շատ լավ եմ հասկանում մեր ընտանիքը`
Արիֆին և ինձ, ֆիզիկապես ոչնչացնելու որոշումը: 2005 թվականին Էլմար Հուսեինովի
սպանությունից հետո ինձ նախազգուշացրել էին, որ նախապատրաստվում է նաև իմ
սպանությունը: Սակայն, ըստ երևույթին, սպանության որոշումը վերանայեցին, մենք այդ
տեղեկատվությունը հրապարակել էինք: Բայց այսօր, 2014 թվականին արյունալի
բռնատիրությունն Ադրբեջանում սահման չի ճանաչում: Ես միանգամայն հստակոորեն
հասկանում եմ. Արիֆին և ինձ տանջելու են գազանաբար` մահվան աստիճանի: Թանկագին
համախոհներ, բարձրաձայնեք այդ մասին: Թող լսեն և իմանան, թե ինչպիսի արյունալի
բռնատիրություն է Ադրբեջանում` մի երկրում, որը նախագահում է Եվրախորհրդում», -
նշվում է Յունուսի հայտարարության մեջ: