Fitch-ը հաստատել է Հայաստանի համար երկրի առաստաղի վարկանիշը ՙBB՚ մակարդակում,իսկ օտարերկրյա արժույթով էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ «Bե մակարդակում: Օտարերկրյա և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատվել են«BB-ե մակարդակում: Վարկանիշների կանխատեսումը ՙկայուն էՙ: Երկրի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշը օտարերկրյա և ազգային արժույթում հաստատված են «BB-ե մակարդակում:
Հայաստանի սուվերեն վարկանիշների հաստատումն արտացոլում է հետևյալ առանցքային գործոնները` ընդհանուր պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կրճատվել է մինչեւ ՀՆԱ-ի 1,7%-ը՝ ի տարբերություն նախկինում կանխատեսված 2,8%-ի: Դա պայմանավորված է մի շարք ծրագրերի նախատեսվածից ցածր մակարդակի իրականացմամբ և պետական ներդրումների ձգձգումներով: Կառավարությունը 2014 թվականին սպասում ՀՆԱ–ից է պակասուրդի ավելացում մինչև 2.4 տոկոս, թեև հնարավոր է ծրագրերի հետագա իրականացում նախատեսածից ցածր մակարդակում: ։ Պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը 2014 թվականի հուլիսի 1–ից կավելացնի պետծախսերը մոտ ՀՆԱ–ից 0.4 տոկոսով 2014 և 2015 թվականներին:
Ընդհանուր պետական պարտքի մակարդակը, ինչպես սպասվում է, կմնա կայուն և 2014-2015թթ. կկազմի ՀՆԱ-ի 43-44%-ը, սակայն կարող է կրճատվել 2016թ., եթե ՀՆԱ-ի աճը արագացվի: Սակայն, քանի որ պետական պարտքի շուրջ 85%-ը արտահայտված է արտարժույթով, Հայաստանի պարտքային պրոֆիլը ենթարկվում է ռիսկերի փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում: Ներքին ֆինանսավորումը առաջնահերթություն դարձնելու իշխանությունների պատրաստակամությունը կհանգեցնի ներքին շուկայի թողարկումների աստիճանական աճի, որտեղ պետպարտատոմսերի պահանջարկը կպահպանվի ապահովագրական և կենսաթոշակային բարեփոխումներով։
ՀՆԱ-ի աճը 2014թ. առաջին կիսամյակում դանդաղել է մասնակիորեն ռուսական տնտեսության զարգացման դանդաղման հետևանքով, սակայն տարվա երկրորդ կիսամյակում սպասվում է տեմպերի աստիճանական ավելացում տարեկան մոտ 4,5%-ով` հիմնականում բազային գործոնների ու ներդրումների աճի շնորհիվ: Չնայած պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը կարող է դրական ազդեցություն ունենալ մասնավոր սպառման վրա, պետներդրումն ավելի ցածր մակարդակում կշարունակի ազդել ներքին շուկայի վրա Գնաճը, ինչպես սպասվում է, մոտ կլինի նախատեսված նպատակային կողմնորոշիչին /4%/:
Գազի մատակարարման, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների կողմից տրանսֆերտների, ռազմական աջակցության առումով Ռուսաստանից կախվածության պայմաններում Հայաստանը նախկինի պես խոցելի է Ռուսաստանի քաղաքականության և իրավիճակի փոփոխության նկատմամբ: Չնայած ռուսական տնտեսության զարգացման դանդաղմանը՝ պահպանվում է Ռուսաստանում աշխատող քաղաքացիներից տրանսֆերտների կայունությունը: Զուտ տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի 15%-ը, որից ավելի քան 80%-ը ստացվել է Ռուսաստանից: Բացի այդ, Հայաստանի արտահանման մոտ 20%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Հայաստանի կառավարությունը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բանակցությունները ավարտին հասցնելու իր մտադրության մասին, սակայն դեռևս դիվանագիտական բարդություններ կան:
Հայաստանի վրա բարենպաստ ազդեցություն ունեն ԱՄՀ-ի մի շարք ծրագրեր: Երկիրը 128 մլն դոլարի չափով ևս մեկ վարկ է համաձայնեցրել 2014-2017թթ ընդլայնված ֆինանսավորման շրջանակներում: Մինչ օրս Հայաստանը ցուցանիշների նկատմամբ պահանջների մեծ մասն իրականացրել է: Երկիրը շարունակում աջակցություն ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ինչը կարեւոր է ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացման համար:
Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը զսպում է երկրի վարկանիշը: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ լարվածությունը լայսնամասշտաբ հակամարտության վերաճման ռիսկ է պարունակում:
Բացի այդ, Fitch Ratings-ի հաշվետվությունում նշվում են այն հիմնական գործոնները, որոնք միասին կամ առանձին-առանձին կարող են հանգեցնել դրական կամ բացասական վարկանշային փոփոխության: Դրական փոփոպության կհանգեցնեն`ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի բարելավման շարունակություն և պահուստների ոլորտում ավելի ուժեղ դիրքը; ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի էական կրճատումը կբարելավեր երկրի վարկունակությունը, հատկապես հաշվի առնելով ռազմավարությունը, որը նպատակաուղղված է հարաբերականերն թանկ ներքին թողարկման վրա հենվելու, եւ փոխարժեքի միջոցով արտաքին շոկերի առաջ պարտքային շարժընթացի խոցելիությանը;Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության թուլացումը կամ այլ հարևան երկրների հետ հարաբերութունների լավացումը: Բացասական վարկանշային փոփոխության կհանգեցնեն`Ռուսաստանում քաղաքական և տնտեսական իրադարձություններից ՀՆԱ-ի աճի վրա ակնկալվածից ավելի զգալի ազդեցությունը; Մաքուր արտաքին պարտքի կտրուկ աճը եւ պահուստների կրճատումը; Պետական ֆինանսների ցուցանիշների էական թուլացումը, որը կհանգեցնի ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի մեծացմանը:
Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կպահպանի լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ`հաշվի առնելով այդ փոխադարձ կապի կարևորությունը ինչպես տնտեսական, այնպես է դիվանագիտական առումով: Fitch-ը գտնում է, որ հաջողվել է խուսափել մետաղների գների կտրուկ անկումից, իսկ Հայաստանի ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում գրեթե կեսը բաժին է ընկնում մետաղներին: