2014 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ իննսուն օրերի ընթացքում՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի պետական միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունից, այդ փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանում մի շարք նոր օրենքների ուժի մեջ մտնելով:
«Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները այլեւս չեն կարողանա 90 օր անց դուրս գալ Ռուսաստանի տարածքից ու անմիջապես վերադառնալ, ինչպես նախկինում էր արվում: Օրինախախտները չեն կարողանա Ռուսաստան մուտք գործել երեք տարիների ընթացքում», - տեղեկացնում է Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունը: