ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Կոնգրեսի
ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների Կոմիտեի լսումների ժամանակ ԱՄՆ
պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական
օգնությունը:
Նրա խոսքերով, այն բանից
հետո երբ պաշտոնական Բաքուն հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին, որը ՆԱՏՕ-ի զորախաղերի
ժամանակ սպանել էր հայ քնած զինվորական Գուրգեն Մարգարյանին, ԱՄՆ պետք է
հայտարարեր Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման մասին:
Շերմանն անդրադարձել է նաև
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման թեմային, պետքարտուղարին կոչ անելով
զգուշացնել Ադրբեջանին քաղաքացիական ինքնաթիռների վրա կրակ բացելու սպառնալիքների
առնչությամբ: «Հուսով եմ, որ Դուք կարող եք զգուշացնել ադրբեջանցիներին քաղաքացիական
ինքնաթիռների վրա կրակ բացելու անընդունելիության մասին, Լեռնային Ղարաբաղի
օդանավականից թռիքներ իրականացնել փորձելիս»,-եզրափակել է նա: