Օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպվում է արդեն երկրորդ Գինեգործական վերնիսաժը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԱրենի՚ փառատոն՚ հիմնադրամից, վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաև մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար: Միջոցառմանը մասնակից կլինի նաև ՙԿարին՚ երգի–պարի ազգագրական համույթը, որի կատարողները ներկաներին իրենց պարերի մասնակից կդարձնեն, ստեղծելով բարձր, տոնական տրամադրություն:
Գինեգործական վերնիսաժը կազմակերպվում է ՙԱրենի՚ Փառատոն՚ հիմնադրամի, Փարաքարի գյուղապետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: