ՙՀամարձակ քայլեր՚ պետք է ձեռնարկի
ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիանª առերեսվելով սեփական պատմության հետ: Այդ մասին
ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը:
Վրեջինս,
հիշեցնենք, հայտարարել է, թե հայերի
համար 1915թ-ը տեղահանության տարի էր եւ հավելել, որ Անկարայի եւ Երեւանի
հարաբերություններում ՙնոր դարաշրջան՚ սկսելու համար Թուրքիան Հայաստանից
ՙհամարձակ քայլեր՚ է ակնկալում:
ՙՑավով
պետք է նշեմ, որ թուրք պաշտոնյան ակնհայտ շփոթմունքի մեջ է: 1915 թվականը հայերի
համար ոչ թե տեղահանության տարի էր, այլ ցեղասպանության եւ հայրենազրկման. 1915-ին
մեկուկես մլն հայ ցեղասպանվեց իր իսկ բնօրրանում: Կարծում եմª Երեւանի եւ Անկարայի
հարաբերություններում, ինչպես
Դավութօղլուն է նշում, ՙնոր դարաշրջան՚ սկսելու համար համարձակ քայլեր պետք
է ձեռնարկի ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիանª առերեսվելով սեփական պատմության հետ եւ
ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՚,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: