ԵԱՀԿ
խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ողջ կազմով կմեկնի Բաքու:
Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության
ղեյկավար, Միլլի մեջլիսի փոխնախագահ Բախար Մուրադովային:
Նա հաղորդել է, որ նստաշրջանում պատվիրակությունը
կգլխավորի ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Ավելացնենք,
որ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը կընթանա Բաքվում` հունիսի 28-ից մինչև հուլիսի
2-ը: