Ռուսաստանն ավարտել է «Մի-35Մ» մարտական ուղղաթիռների
Ադրբեջան մատակարարման գործընթացը: Ինչպես հաղորդում է APA-ն, 2010 թվականի սեպտեմբերին
պատվիրված բոլոր 24 ուղղաթիռները ժամանել են Ադրբեջան: Ընդ որում նշվում է, որ
օդաչուների ուսուցման համար Ադրբեջանը գնել է նաև ուղղաթիռների խթանիչներ:
Փորձագետների
կարծիքով, այդ ուղղաթիռները բավականին արդյունավետ զենք են: «Մի-24» ուղղաթիռի
հիման վրա ստեղծված «Մի-35Մ» նախատեսված է զրահատանկային տեխնիկա ոչնչացնելու,
ցամաքային զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցության, դեսանտի և
վիրավորներին տարհանելու, ինչպես նաև բեռների փոխադրման համար: Այն հագեցած է
ժամանակակից սպառազինությամբ: