Ադրբեջանը քննարկում է Հայաստանում Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին մասնակցելու հնարավորությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևն ԱՊԱ-ին հայտարարել է, որ նիստը կդառնա Վիլնյուսում Արևելյան գործըկերության գագաթնաժողովից առաջ վերջին հանդիպումը. ՙԴրա համար, հնարավոր է, մենք մասնակցենք դրան`գագաթնաժողովին նախապատրաստվելու հետ կապված՚,- նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 12-13-ը` Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին: Նույն օրերին Երևանում կկայանա նաև Արևելյան գործընկերության երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: